четверг, 24 мая 2018 г.

Հասարակագիտություն

Անսնաֆերման «Իմ կարծիքը»

«Մենըր» ֆերմայի տերը Ջոնզն էր:Նա իր ֆերմայում շատ կենդանիներ ուներ,որոնց հետ շատ վատ և դաժան էր վարվում:Կենդանիները որոշեցին վռնդել Ջոնզին ֆերմայից և դա նրանց հեշտությամբ հաջողվեց:Կյանքն առանց Ջոնզի նրանց համար հիասքանչ էր:Կընդանիների մեջ կային մի քանի խելացի խոզեր,ովքեր ֆերմայի կառավարումը իրենց ձեռքը վերցրին:Նրանք   «Մենըր» անվանումը փոխարինեցին «Անասնաֆերմա» -ով,որպես հիմն իրենց ընտրեցին «Անգլիայի գազանները» երգը և կազմեցին յոթ պատվիրաններ,որոնց համաձայն կենդանիները չպետք է անեն բաներ,որոնք բնորոշ են մարդուն:Նրանք ապրում և աշխատում էին հաշտ և հա,երաշխ,չնայած,որ բոլոր խոզերը մյուս կենդանինորի համեմատ ավելի քիչ էին աշխատում և ավելի շատ էին հանգստանում և ունեին մի շարք առտոնություններ,մյուս կենդանիները այդ փաստից չէին նեղվում,որովհետև վստահ էին,որ հիմա նրանք ավելի լավ էին ապրոըմ,քան Ջոնզի օրոք:Անցան տարիներ և մի օր ամբողջությամբ խոզերի իշխանության տակ անցած «Անասնաֆերման» դարձավ այնպիսին,ինչպիսին չպիտի լիներ ԵՐԲԵՔ.Խոզերը մյուս կենդանիների վրա իշխում էին,մտրակում և մորթում էին նրանց:Նրանք բարեկամությում էին անում մարդկանց հետ,հրավիրում նրանց ֆերմա,նրանցից ապրանքներ գնում:Խոզերն արգելել էին մյուս կենդանիներին ֆերմայում երգել «Անգլիայի գազանները» երգը:Նրանք քայլում էին երկու ոտքի վրա,հագնում մարդկանց հագուստ,քնում անկողիններում և անում այն ամենը,ինչ բնորոշ է մարդուն:Ֆերմայում գտնվող մյուս կենդանիները հանդես էին գալիս,որպես ստրուկներ և նրանց համար շատ դժվար էր տարբերել խոզերին,մարդկանցից
Ամուսնություն, 
տղամարդու և կնոջ՝ պատմականորեն ձևավորված, հասարակության կարգավորվող հարաբերությունների ձև է, որի գլխավոր նպատակն ընտանիք ստեղծելն է և որով սահմանվում են ամուսինների իրավունքներն ու պարտականությունները միմյանց, զավակների և հասարակության նկատմամբ։

Ամուսնության համար անհրաժեշտ են կնոջ և տղամարդու ամուսնական տարիքի հասնելը, փոխադարձ կամավորությունն ու համաձայնությունը։ Ամուսնությունը գրանցվում է ամուսնաընտանեկան օրենսդրությամբ սահմանված կարգով, որով հաստատվում է ամուսինների իրավահավասարությունը՝ անկախ ռասայական և կրոնական պատկանելությունից։
Ընտանիք
Ընտանիք, ամուսնության կամ ազգակցության վրա հիմնված՝ մարդկանց փոքր խումբ, որի անդամները միմյանց հետ կապված են կենցաղի ընդհանրությամբ, փոխադարձ օգնությամբ և բարոյական պատասխանատվությամբ։ Որպես սոցիալական երևույթ, ընտանիքը փոխվում է հասարակության տնտեսական հիմքի զարգացմանը համապատասխան՝ պահպանելով հարաբերական ինքնուրույնություն։
Նախնադարյան հոտի շրջանում, երբ ազգակցությունը չուներ հասարակական֊տնտեսական նշանակություն, ընտանիք գոյություն չուներ։ Մայրիշխանության պայմաններում (ստորին պալեոլիթի վերջ) առաջանում է հնագույն (խմբակային) ընտանիք, ուր մի տոհմի բոլոր կանայք մի ուրիշ տոհմի բոլոր տղամարդկանց հնարավոր կանայք էին. տղամարդիկ ապրում էին իրենց տոհմում (արտատեղային բնակություն), երեխաները ճանաչում էին միայն մորը, համարվում նրա տոհմի անդամը և մտնում մոր գծով ազգականների խմբի մեջ։ Հետագայում, խմբամուսնության ներսում, որոշ զույգերի համատեղ ապրելը նպաստեց զուգային, դեռևս անկայուն ընտանիքի առաջացմանը, ամուսինն սկսեց փոխադրվել կնոջ տոհմը (մայրատեղային բնակություն), երեխաներն առաջվա նման պատկանում էին մոր տոհմին, իսկ ամուսինների ունեցվածքն առանձին էր։ Այդպիսի ընտանիքում ամուսիններն իրավահավասար էին։
Որպես սոցիալական կայուն միավորում, ընտանիքը առաջացել է նոր քարի դարի վերջում՝ տոհմատիրական կարգերի քայքայման, մասնավոր սեփականության, հավելյալ արդյունքի և դասակարգերի առաջացման հետևանքով։ Մայրիշխանությունից հայրիշխանության անցմանը, արտադրողական ուժերի հետագա զարգացմանը և տնտեսության մեջ տղամարդու դերի ուժեղացմանը զուգընթաց առաջանում են նահապետական ընտանիքը և մենամուսնությունը, հաստատվում է տղամարդու իշխանությունը կնոջ և երեխաների վրա, երեխաներն ստանում են հոր ունեցվածքը ժառանգելու իրավունք։ Նահապետական ընտանիքը անցումային ձև էր զուգային ընտանիքից մենամուսնական կամ փոքր ընտանիքի, ուր ծնողներն ու երեխաները առանձին տնտեսական բջիջ էին կազմում։
Ստրկատիրական և ֆեոդալական հասարակարգերում ուժեղանում է տղամարդու իշխանությունը ընտանիքում։ Կապիտալիստական հասարակարգում արտադրությանն անմիջականորեն մասնակցելու և սեփական վաստակի շնորհիվ կինն աստիճանաբար ապահովում էր իր տնտեսական ինքնուրույնությունը։ Հեղափոխական պայքարի ազդեցությամբ շատ երկրներում կանանց տրվեցին քաղաքացիական իրավունքներ (այդ թվում՝ ամուսնալուծության)։ Կապիտալիզմի տնտեսական, քաղաքական և բարոյական հակասությունների հետևանքով ընտանիքը աստիճանաբար օտարվում է հասարակությունից։
Դեռևս վաղ ֆեոդալիզմի շրջանից ընտանիքի հիմնական ձևը Հայաստանում եղել է փոքր ընտանիքը, որին զուգահեռ պահպանվում էր նաև մեծ նահապետական ընտանիքը։ Այդ շրջանի հայկական ընտանիքում ևս հաստատված էր տղամարդու (հոր, ամուսնու, նրա բացակայության դեպքում՝ ավագ որդու) իշխանությունը։ Նա էր տնօրինում հողը, նյութական մյուս միջոցները, լուծում ընտանիքի չափահաս անդամների ամուսնության, ժառանգության և այլ հարցեր։ Հնագույն ընտանեկան ձևերի վերապրուկները հայերի մեջ, սկսած XX դ. սկզբից, աստիճանաբար վերանում են։

Տղամարդկանց և կանանց 5 պահանջմունքները ըստ ամերիկացի հոգեբան Հարլիի

Տղամարդկանց պահանջմունքները և ամուսնության ոլորտը
1.Սեռական բավարարվածություն
2.Հանգստի ուղեկից
3.Հմայիչ կին
4.Տնտեսության վարում
5.Հիացմունք

Կանանց պահանջմունքները և ամուսնության ոլորտը
1.Քնքշանք
2.Խոսելու զրուցելու հնարավորություն
3.Ազնվություն և անկեղծություն
4.Ֆինանսական աջակցություն
5.Ընտանիքին նվիրվածություն
Լեոնարդո դա Վինչի
 Ապրիլի 15-ին լույս աշխարհ եկավ մի մարդ, որին հետագայում մարդկությունը պետք է համարեր «հազարամյակի երկրորդ մարդը»: Նա Լեոնարդո դա Վինչին էր. ծնվելով Ֆլորենցիայից քիչ հեռու գտնվող Վինչի քաղաքի Անկավինո գյուղակում, Կատերինայի և Պիերոյի ընտանիքում մանուկը կարճ ժամանակ անց ստիպեց, որ աշխարհը հիանա իրենով: Նա համարվեց մի ամբողջ` «Վերածնունդ» դարաշրջանի խորհրդանիշը: Նրան իրավացիորեն կարելի է համարել հանճար, քանի որ նա ոչ միայն նկարիչ էր, այլև` ճարտարապետ, երաժիշտ, քանդակագործ, գրող, մաթեմատիկոս, մեխանիկ, քաղաքագետ , գյուտարար և այլ և այլն: Նրան այս ամենին հասնելու համար օգնեց նրա միակ ու անկրկնելի «օգնականը»` երևակայությունը: Նրա` շուրջ 7000 ձեռագրերում, նկատում ենք այնպիսի երևույթների, որոնց հետ մարդկությունը նոր պետք է ծանոթանար: Նա պատկերել է թռչող ապարատ (ինքնաթիռ), սուզանավ, և ուղղաթիռ… Լեոնարդոյի անունը շատ հետաքրքիր է, այն այնքան էլ անվան նման չէ, այլ կարելի է ասել մի փոքր կենսագրություն է. Իսկական անունը` «Լեոնարդո դի սեր Պիերո դա Վինչի» է , որը թարգմանաբար նշանակում է «Լեոնարդոն, պարոն Պիերոյի որդին Վինչիից»։ Լեոնարդոն բավական լավ է ապրել, սովորել է Անդրեա դել Վերոկքիոյի արհեստանոցում: Այնուհետև ինքն է դասավանդել ու շատ աշակերտներ ու համախոհներ է ունեցել: Մեզ են հասել դա Վինչիի միայն 15 գլուխգործոցները: Դրանցից են` 1.  «Մոնա Լիզան». Կերպարվեստի գլուխգործոցն է և նրան կարելի է անվանել աշխարհի ամենահայտնիգեղանկարչական ստեղծագործություն: Տարբեր լեգենդներ ստեղծվեցին «Մոնա Լիզայի» շուրջ, որը հայտնի է նաև «Ջոկոնդա » անվամբ: Սա ընդամենը տիկին Լիզա Ջոկոնդայի դիմանկարն է, սակայն դա մատուցված է այնպիսի խորհրդավորությամբ, այնպիսի վարպետությամբ, որ մինչ այժմ մարդկությունը չի կարողանում հասկանալ նրա ժպիտի առաեղծվածը: 16 դարում է դա Վինչին նկարել այն. Նա վարպետորեն է ստվերագծել Մոնայի աչքերի և շրթունքների հատվածը, ու նա այնքան կենդանի է արել դա, որ կարծում ես , թե այն առեղծվածային է և ոչ երբեք մարդկային: Այս կտավում կարևոր է նաև այն, որ Մոնան առանց զարդարանքների է, գեղեցիկ ու պարզ զգեստով, իսկ ահա ետևի բնանկարը այնպես է արված, որ քեզ թվում է, թե այն անընդհատ փոփոխվում է: Վասալին նկատել է, որ հենց այս ստեղծագործությունն է ստեղծագործողին տվել ավելի շատ ինքնավստահություն: Այսօր «Մոնա Լիզան» զարդարում է Լուվրի թանգարանը: 2. «Vitruvian Man»-ը. Այս կտավը այն կտավներից է, որ մտածելու տեղիք է տալիս: Դա Վինչին այն մեզ է ներկայացրել 1487թվականին, այն նկարված է գրիչով և թանաքով` թղթի վրա: Պատկերված է այնտեղ մի տղամարդ, որը պարզել է իր ձեռքերը, այն կարծես իրար վրա պատկերված լինի` երկու ձեռքով, երկու ոտքով, միառժամանակ պատկերված է շրջանակի և քառակուսու մեջ: Նկարը եբեմն կոչում են «համամասնությունների կանոն»: Այն գտնվում է Վենեցիայի Ազգային պատկերասրահում, որը, ինչպես մյուսները, հաճախ չեն ցուցադրվում: Դա Վինչին մահացել է 1519 թվականի մայիսի 2-ին: Նա մահից երկու օր առաջ հրավիրում է քահանային ու խոստովանություն անում և ստանում է օրհնությունը : Ըստ նրա ցանկության, նրա մահվան թափորում կային 60 մուրացկաններ: Նա թաղված է Սուրբ Գուբեյթում: Ահա այսպես մարդկությունը դեռ երկար պետք է փնտրի ու գտնի դա Վինչիի ծածկագիրը

Դասական երաժշտությունԴասական երաժշտությունը երաժշտական ոճ է՝ ձևավորված Եվրոպայի եկեղեցական և աշխարհիկ երաժշտությունից 9-րդ դարից մինչև մեր ժամանակներն ընկած ժամանակաշրջանում։ Այս ուղղության կենտրոնական դրույթները հստակեցվել են 1550 թ. մինչև 1900 թ ընկած ժամանակահատվածում։

«Դասական» եզրույթը չի գործածվել մինչև 19-րդ դարի սկիզբը, ինչի հետ կապված փորձ է արվում Բախից մինչև Բեթհովեն դարաշրջանը համարել «ոսկե»։ Առաջին անգամ այն հայտնվել է անգլերենի օքսֆորդյան բառարանում 1836 թ։ Շատ երաժշտագետներ «դասական» եզրույթի կիրառումը 19-րդ դարի վերջերից մինչև մեր ժամանակները գրվող մեյնսթրիմ և ավանգարդ երաժշտության վերաբերյալ համարում են անճիշտ, կիրառելու դեպքում ավելացնելով «այսպես կոչված» բառերը։

Վերածնունդը Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների 
մշակութային և գաղափարական զարգացման, միջնադարյան մշակույթից նոր ժամանակի մշակույթին անցման դարաշրջանն է (Իտալիայում՝ XIV–XVI դարեր, մյուս երկրներում՝ XV դարի վերջ – XVI դար):

Վերածննդի (Ռենեսանս) մշակույթին բնորոշ են անտիկ մշակույթի հիմնական հատկանիշները, մարդասիրական աշխարհայացքը, անտիկ մշակութային ժառանգությունը «վերածնելը». այստեղից էլ՝ դարաշրջանի անվանումը, որը շրջանառության մեջ է դրել իտալացի նկարիչ և ճարտարապետ Ջորջո Վազարին (Բարձր Վերածնության շրջան): 
«Վերածնունդ» եզրույթը ժամանակակից նշանակությամբ գործածել է ֆրանսիացի պատմաբան Ժյուլ Միշլեն XIX դարում: «Վերածնունդ» փոխաբերաբար նշանակում է նաև մշակույթի ծաղկում: Վերածնունդը պայմանավորված էր ավատական արտադրահարաբերությունների քայքայումով և Եվրոպայի տնտեսապես առավել զարգացած երկրներում ու շրջաններում վաղ կապիտալիստական արտադրահարաբերությունների սաղմնավորումով: 
Վերածնունդն առավել ցայտուն  դրսևորվել է Իտալիայում, որտեղ դեռևս XIII–XIV դարերում այն կանխագուշակել են բանաստեղծ Ալիգիերի Դանտեն, նկարիչ Ջոտտոն և ուրիշներ: Այդ դարաշրջանում նոր աշխարհայացքի կրողների՝ բանասերների, փիլիսոփաների, արվեստի գործիչների ստեղծագործության մեջ առանցքայինը մարդն էր. նա հռչակվել է տիեզերքի կենտրոն, բնության առավել կատարյալ ստեղծագործություն: Բյուզանդացի վտարանդի գիտնականներն Իտալիայում XV դարում թարգմանել են հին հունական գրեթե բոլոր բանաստեղծների և փիլիսոփաների երկերից, ճշգրտել և վերաիմաստավորել միջին դարերից հայտնի անտիկ գործերը, որոնց տարածմանը նպաստել է տպագրության գյուտը (Յոհան Գուտենբերգ, 1455 թ.) Գերմանիայում: 
Արվեստաբանները կերպարվեստի և ճարտարապետության նյութի հիման վրա պարբերացրել են Վերածննդի մշակույթը՝ Վաղ (XV դար, իտալական հումանիստական գրականության մեջ՝ XIV դարից), Բարձր (XV դարի վերջ – XVI դարի 1-ին քառորդ) և Ուշ (XVI դար) Վերածնունդ: 
XV դարի վերջին – XVI դարի սկզբին Վերածննդի մշակույթը տարածվել է Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Գերմանիայում, Անգլիայում, Իսպանիայում և Եվրոպայի այլ երկրներում:
Վերածննդի փիլիսոփայությունը հակաֆեոդալական ու հակաեկեղեցական էր. տարածվել են պանթեիզմի (փիլիսոփայական ուսմունք, համաձայն որի՝ աստված և բնությունը նույնական են) ու նորպլատոնականութան (անտիկ փիլիսոփայության վերջին խոշոր ուղղությունը) գաղափարները, վերածնվել են ստոիցիզմը (հին հունական ստոիկյան դպրոցի փիլիսոփայությունը, որի կենտրոնում բարոյագիտությունն էր) և էպիկուրականությունը (հույն փիլիսոփա Էպիկուրի ուսմունքը): Փիլիսոփայության հիմքում  դիալեկտիկական ուսմունքն էր, որն ընդունում էր կեցության հավերժական շարժումն ու փոփոխականությունը, «հակադրությունների համընկնման» (Նիկոլա Կուզանցի, Ջորդանո Բրունո) և պայքարի՝ որպես աշխարհում տեղի ունեցող ամեն ինչի պատճառի մասին ուսմունքը (Բեռնարդինո Տելեզիո): 
Բնագիտության մեջ տեղի են ունեցել խոշոր տեղաշարժեր: Աստղագիտության հաջողություններից էին աշխարհի արևակենտրոն համակարգի ստեղծումը (Նիկոլայ Կոպեռնիկոս) և երկնային մարմինների շարժման օրենքների հայտնագործումը (Յոհան Կեպլեր): 
Նշանակալի առաջընթաց է արձանագրվել տեխնիկայում, հատկապես հանքարդյունահանման, մետալուրգիայի և նավաշինության ոլորտներում: Կիրառվել են ջրային շարժիչներ, մետաղահղկիչ հաստոցներ, հանքափոր մեքենաներ, օդափոխման և այլ մեխանիզմներ: 
Զարգացել է նաև պատմական գիտությունը. պատմաբանները հասարակական գործընթացի շարժիչ ուժ են համարել կուսակցությունների և սոցիալական խմբերի քաղաքական պայքարը. Նիկոլո Մաքիավելին փորձել է բացահայտել հասարակական զարգացման օրենքները և նյութական շահերը: Նախաձեռնել են հասարակական կատարյալ կառուցվածքի մշակման փորձեր (Թոմաս Մորի «Ուտոպիա», Տոմազո Կամպանելլայի «Արևի քաղաք» և այլն):
Գրականության հիմնական թեման դարձել է մարդը. այստեղից էլ՝ ռեալիստական տարրերի ու միտումների շեշտված զարգացումը (Վերածնության ռեալիզմ): Ստեղծվել են գրական մնայուն արժեքներ՝ Ֆրանսուա Ռաբլեի «Գարգանտյուան և Պանտագրյուելը», Միգել Սերվանտեսի «Դոն Կիխոտ» վեպերը, Վիլյամ Շեքսպիրի դրամաները և այլ երկեր, որոնք միահյուսել են անտիկ ու ժողովրդական մշակույթների կոմիկականի և ողբերգականի տարրերը: Ֆրանչեսկո Պետրարկայի սոնետները, Ջովաննի Բոկաչչոյի նովելները, Միշել դե Մոնտենի «Փորձերը» էսսեն և այլ ստեղծագործություններ պարունակել են Վերածննդին բնորոշ գաղափարներ: 
Պրոֆեսիոնալ երաժշտությունը զարգացել է բանահյուսության ազդեցությամբ, առանձնացել է նոր՝ մարդասիրական աշխարհընկալմամբ և դրսևորվել առաջադեմ երաժշտական գործիչների ստեղծագործություններում: Աշխարհիկ վոկալ և գործիքային երաժշտության մեջ ստեղծվել են նոր ժանրեր (մեներգ, օրատորիա, կանտատ, օպերա և այլն), զարգացել է կատարողական արվեստը, գրվել են երաժշտությանը վերաբերող գրքեր: 
Վերածննդի ճարտարապետությունը դիմել է անտիկ՝ հունա-հռոմեական շինարվեստի գեղագիտական հիմունքներին, հնարքներին ու ձևերին: Առաջնակարգ տեղ են գրավել աշխարհիկ կառույցները՝ հասարակական շենքերը, պալատները և քաղաքային տները:
Նիդեռլանդներում և եվրոպական այլ երկրներում XV դարում ճարտարապետությունը պահպանել է ավանդական գոթական ոճը (XII–XVI դարերում Եվրոպայում իշխող ոճ), սակայն մշակվել են նաև տեղական` ազգային ոճեր: Ուշ Վերածննդի ճարտարապետությանը բնորոշ են ռացիոնալիզմը, մաներիզմի (ուղղություն XVI դարի եվրոպական արվեստում) և բարոկկոյի (ոճ XVI դարի վերջ – XVIII դարի կեսի եվրոպական արվեստում) տարրերը: Նրան հատուկ ներդաշնակ կառուցիկությունը տեղը զիջել է ներքին լարվածությանը, կառույցը հարմարեցվել է քաղաքաշինական մտահղացմանը, համալիրին, բնական միջավայրին (Միքելանջելո, Վինյոլա, Ջուլիո Ռոմանո, Բալտազար Պերուցցի): 
Կերպարվեստում նույնպես նկարիչներն ու քանդակագործները, հենվելով գիտության և տնտեսության նոր նվաճումների վրա, ստեղծագործաբար օգտվելով անտիկ արվեստի ժառանգությունից, ձգտել են ճշմարտացի պատկերել մարդուն ու շրջակա միջավայրը (Իտալիայում՝ Մազաչչոն, Սանդրո Բոտիչելլին, Դոնատելլոն, Տիցիանը, Նիդեռլանդներում՝ Լուկաս Լեյդենցին, Ռոջեր վան դեր Վեյդենը, Գերմանիայում՝ Ալբերտ Դյուրերը, Ադամ Կրաֆտը, Ֆրանսիայում՝ Ժան Ֆուքեն և ուրիշներ): 
Վերածննդի թատրոնին բնորոշ էին իրականության հակասությունների վերամարմնավորումը, ժողովրդական արվեստի ավանդույթների զարգացումը, սկզբնավորվել է պրոֆեսիոնալ թատրոնը, դրամատուրգիայի և դերասանական արվեստի տեսությունը, կառուցվել են առաջին թատերական շենքերը:

Վերածննդին բնորոշ հատկանիշներ նկատվել են նաև Հայաստանում` դեռևս X–XIV դարերում: Հայկական Վերածննդի սկզբնավորումը նույնպես պայմանավորված էր քաղաքների, արհեստների, առևտրի բուռն զարգացմամբ: Երկրում ձևավորվել է ընդդիմադիր մտածողություն, արմատապես փոխվել է վերաբերմունքը մարդու նկատմամբ, իշխող է դարձել մարդասիրությունը:

Տնտեսագիտություն

Ապահովագրություն


Ապահովագրություն, որոշակի վճարի դիմաց ռիսկի փոխանցում մի սուբյեկտից մեկ այլ սուբյեկտի։ Ռիսկի կառավարման տեսակ է։ Ապահովագրության է ենթակա այն կանխատեսելի (անորոշ) ռիսկը, որի տեղի ունենալը կարող է լինել պատահական և ոչ անխուսափելի։
Ապահովագրության իրականացման հիմնական շարժիչ ուժերն են՝
Ֆիզիկական և իրավաբանական անձանց այն գույքային շահերը, որոնք կապված են տարբեր ռիսկերի տեղի ունենալու հետևանքով իրենց հասցված վնասների գծով փոխհատուցում ստանալու հետ։
Ապահովագրողն ապահովագրական ծառայություններ մատուցելով՝ հնարավորություն է ձեռք բերում ստանալ շահույթ։
Ապահովագրությունն արտադրական փոխհարաբերությունների, բիզնեսի կազմակերպման և իրականացման անհրաժեշտ գործոն է, քանի որ փոխհատուցում է նյութական կորուստներն ու վնասները, ինչպես նաև կարևոր դեր է կատարում անընդհատ ու անխափան վերարտադրության ապահովման համար։

Ապահովագրության ձևերը

Համաձայն "Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին" ՀՀ օրենքի, Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականացվել կամավոր և պարտադիրապահովագրություն։ Ընդ որում պարտադիր ապահովագրության դեպքերը, կարգը և պայմանները սահմանվում են առանձին օրենքով ։

Ապահովագրության տեսակները

կյանքի ապահովագրություն
ոչ կյանքի ապահովագրություն (ցանկացած այլ ապահովագրություն կյանքի ապահովագրությունից բացի)
վերաապահովագրություն

Ապահովագրական տերմիններ

Ապահովադիր
Ապահովագրող
Ապահովագրված անձ
Շահառու
Ապահովագրական գումար
Ապահովագրական սակագին
Ապահովագրական վճար (ապահովագրավճար)
Ապահովագրական ռիսկ
Ապահովագրական պատահար
Ապահովագրական հատուցում
Իմ սպառողական զամբյուղ
Իմ սպառողական զամբյուղը բաղկացած է հետևյալ բաժիններից.
Ուսում
Սնունդ
Հագուստ
Ուսում-38.000դրամ
13.000դրամ վճարվում է դպրոցի համար:
Դպրոցում լրացուցիչ առարկաներից ընտրել եմ միայն Կենսաբանություն և Քիմիա, քանի որ ընտրածս մասնագիոտության համար ինձ հարկավոր են կենսաբանական և քիմիական գիտելիքները:
Ես գոհ եմ կենսաբանության և քիմիայի դասերից: Շատ լավ է , որ շաբաթական անցնում եմ 4 ժամ:
15.000դրամ (լրացուցիչ կրթության համար)
Սնունդ
Օրական ես իմ սննդի վրա ծախսում եմ մոտ 1500-2000դրամ
Այսինքն ամսեկան սննդի վրա ես ծախսում եմ46500-60000դրամ:
Հագուստ
Հագուստի վրա ես ծախսում եմ մոտ 8000-10000 դրամ.
Տարեկան ծախսում եմ մոտ՝100000 դրամ
Ընդհանուր հաշվարկով ամսվա ընթացքում ես մինիմում ծախսում եմ՝92500դրամ

Ինչ է տնտեսագիտությունը
Տնտեսագիտությունհասարակական գիտություն, որի հետազոտության առարկան արտադրական հարաբերություններն են, աշխատանքի հասարակական կազմակերպման օրինաչափությունները, պատմական որոշակի արտադրաեղանակներում տնտեսագիտական օրենքների գործողությունը, հասարակական արտադրության կառավարման կիրառվող ձևերը, եղանակները և ձևերը։ Տնտեսագիտության տնտեսակարգն ուսումնասիրում է արտադրողական ուժերի զարգացման և վերնաշենքային հարաբերությունների փոխներգործության հետ դիալեկտիկական միասնության մեջ։ Խնդիրն է բացահայտել պատմական զարգացման գործընթացում հասարակության տնտեսակարգի օբյեկտիվ օրինաչափությունները և արտադրության եղանակների հաջորդափոխությունը, վիճակագրական մշակման ենթարկել և տեսականորեն համակարգել տնտեսական կյանքի երևույթները, գործնական հանձնարարականներ մշակել կենսական բարիքների արտադրության, բաշխման, փոխանակության և սպառման բնագավառներում։ Լինելով հասարակական գիտությունների մաս՝ տնտեսագիտությունը տեսականորեն արտահայտում է տարբեր դասակարգերի ու սոցիալական խմբերի նյութական շահերը, կատարում աշխարհայացքային և գաղափարական կարևոր դեր։
Քաղաքատնտեսության հետ համատեղ համարվում է հասարակական գիտությունների ողջ համակարգի հիմքը։
Տնտեսագիտության համակարգը ստեղծվել է պատմական երկարատև զարգացման պրոցեսում։ Սկզբում տնտեսագիտական երևույթներն ուսումնասիրվել են հին ժամանակների միասնական և չբաժանված գիտության շրջանակներում։ Հասարակության տնտեսակարգի մի շարք կողմերի վերլուծությունը սկսվել է դեռևս արտադրության ստրկատիրական և ավատատիրական եղանակների ժամանակ։ Տնտեսագիտության համակարգի ձևավորումը լայն թափ է ստացել կապիտալիստական հասարակարգում։ Բուրժուական դասական քաղաքատնտեսության ներկայացուցիչները (Ու․ Պետտի, Պ․ Բուագիլբեր, Ֆ․ Քենե, Ա․ ՍմիթԴ. Ռիկարդո), հետազոտելով կապիտալիստական հասարակության տնտեսական կառուցվածքը, դրեցին տնտեսագիտության համակարգի հետագա զարգացման գիտական հիմքը։
Տնտեսագիտությունը զարգանում է գիտելիքների տարբերացման և ինտեգրացման ուղիով։ Դիտարկվող նյութի կուտակմանը զուգընթաց, գիտելիքների միասնական զանգվածից, որպես հատուկ առարկա, սահմանազատվում են վերլուծության առանձին կողմերը։ Այդպես ձևավորվեց ճյուղային տնտեսագիտության մի ամբողջ խումբ (արդյունաբերությանգյուղատնտեսությանտրանսպորտի տնտեսություն և այլն)։ Գիտատեխնիկական առաջընթացը, խոշոր արդյունաբերության զարգացումը գիտությունների տարբերացման հետ մեկտեղ, նպաստեցին դրանց ինտեգրացմանը, փոխներթափանցմանն ու փոխհարստացմանը, տնտեսագիտության համալիրի գոյացմանը։ Հետազոտության օբյեկտի ընդգրկման ընդհանրության աստիճանից և պրակտիկայի նկատմամբ հարաբերության բնույթից ելնելով՝ տնտեսագիտությունը բաժանվում է ընդհանուրի և կոնկրետի։
Առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հասարակական վերարտադրության համակարգի քանակական փոխադարձ կապերը և վիճակագրական օրինաչափություններն ուսումնասիրող տնտեսական գիտությունները (էկոնոմետրիկահաշվապահական հաշվառում և այլն)։ Տնտեսագիտության վերլուծության հատուկ բաժին են մաթեմատիկականմեթոդները տնտեսագիտության մեջ։
Հետազոտությունների գործնական նշանակությամբ տնտեսագիտությունը բաժանվում է հիմնարարի և կիրառականի։ Հիմնարար տնտեսագիտությունը ուսումնասիրում է օբյեկտիվ տնտ․ օրենքները, բացահայտում տնտ․ մեխանիզմի գործունեության շարժիչ ուժերը, պայմաններն ու գործոնները, հիմնավորում տնտ․ ռեսուրսների արդյունավետ օգտագործման ռացիոնալ ուղիներն ու եղանակները։ Կիրառական տնտեսագիտության նպատակն է լուծել մասնակի և տեղական խնդիրներ, դնել տնտեսագիտության փորձ և կիրառել այն, մշակել տնտ․ կոնկրետ ծրագրեր, ինչպես նաև տնտ․ կարգավորման հետագա կատարելագործման միջոցառումներ։ Հիմնարար հետազոտությունները կիրառական տնտեսագիտության հիմքն են։

Հայաստանում տնտեսագիտության մասնագետներ պատրաստվող ամենախոշոր տնտեսագիտական բարձրագույն ուսումնական հաստատությունը համարվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, որը գործում է Երևանում և մասնաճյուղեր ունի Գյումրիում ու Եղեգնաձորում

Մաթեմատիկա

10-րդ դասարան

                                       Ամփոփիչ առաջադրանք

  1. Տրված թիվը ներկայացնել ամբողջ թվի և մեկից փոքր ոչ բացասական տասնորդական կոտորակի գումարի տեսքով:

ա)   57,3=57+0.3         բ) -12,07=0,93-13
  1. Տրված  սովորական  կոտորակը գրել տասնորդական
                       կոտորակի տեսքով:
ա)  ¾=0.75         բ ) 37/25=1.48
               3. Տրված տասնորդական կոտորակը  գրել սովորական
     կոտորակի  տեսքով:
ա)  3,57=3 57/100     բ ) 0,007=7/1000
4. Տրված  սովորական կոտորակը  գրել անվերջ պարբերական
տասնորդական կոտորակի տեսքով:
ա ) ⅓=0.(3)    բ ) 1/7=0.14285714
5. Անվերջ  պարբերական տասնորդական կոտորակը  գրել
սովորական կոտորակի  տեսքով:
ա)   0,3(4)=31/90    բ) 0, (3) =1/3
6.Գտնել արտահայտության արժեքը
(316 )*( 316)2 =16,     0,1/(0,1)5 =10000

7.Ազատվել  հայտարարի իռացիոնալությունից:

ա) 3/7+1 =√7-1/2   , բ) a2-b2/a +b =(a-b)(√a-b)


8.Կատարել  գործողություն:

ա) (a-2/3):a1/8 =a -12/24,       բ) (a-5/8)0,4 *a0,25 = a^0=1


9.Գտնել արտահայտության  արժեքը:

ա) ((7+)-1/2)1/8 =-√7/16 ,  բ) ((3+)1/2)=-√3/4


10.Գտնել
  (b+5)(6-b) արտահայտության  արժեքը, եթե
b+5      +6-b =5
Պատասխան=

11.Քանի  ռադիան է:
ա) 300 =P/6=P/6    բ) 3000 =5P/3 =5P/3
12. Քանի աստիճան է:
ա) 3π/5ռադ =108 աստիճան=108 ,   բ) -7π/12 ռադ=105

13.Արտահայտել ռադիաններով:
ա) հավասարակողմ  եռանկյան անկյունները=P/3,P/3,P/3
բ)   հավասարասրուն ուղղանկյուն եռանկյան  անկյունները=P/4,P/4,P/2

14.Գտնել արժեքը:
ա) sin(9π/4)=√2/2
բ) sin π/6 + sin π/4 + cos π/4=(1+2√2):2

գ) tgπ/3 * ctg2π/3 + sin π11=1+sin180
15.Որ  քառորդում  է α-ն, եթե
ա) α =870=առաջին    բ) α=37π/6ժ=Առաջին

16.  Գտնել  sin α, cos α, tg α, ctg α , եթե  α=11π/4
sin -/2/2, cos -/2/2, tg 1, ctg 1


17. Գյուղից դեպի քաղաք, որոնց հեռավորությունը 120կմ է, մեկնեց մարդատար մեքենան: 30ր անց քաղաքից գյուղ մեկնեց բեռնատարը և մարդատարին հանդիպեց քաղաքից 45կմ հեռավորությամբ: Գտնել բեռնատարի արագությունը, եթե այն մարդատար մեքենայի արագությունից փոքր է 5կմ/ժ:
Մարդատար մեքենա-50 կմ/ժ ,Բեռնատար-45 կմ/ժ

Պյութագորասի 

բացահայտումները

Պյութագորասի կյանքի և գործունեության մասին քիչ բան է հայտնի: Հասուն տարիքում նա Հունաստանից տեղափոխվել է Հարավային Իտալիայի Կրոտոն քաղաքը և հիմնադրել դպրոց, որը կոչվել է «Պյութագորասյան միություն»: Իր զարգացրած փիլիսոփայական ուսմունքում Պյութագորասն ամեն ինչի հիմքը համարել է թվերը, որոնց վերագրել է խորհրդապաշտական և կենսական իմաստներ: Հետագայում այդ ուսմունքը զարգանալով վերածվել է փիլիսոփայական ուղղության, որը հայտնի է իբրև պյութագորասականություն:
Մաթեմատիկայի բնագավառում Պյութագորասի անվան հետ են կապված ապացուցման մեթոդի ներմուծումը երկրաչափության մեջ, երկրաչափական թվաբանության ստեղծումը, ձայնագիտության և հարմոնիայի խնդիրների մշակումը, զույգ ու կենտ, հասարակ, բաղադրյալ ու կատարյալ թվերի մասին ուսմունքը: Պյութագորասին է պատկանում այն հայտնի թեորեմի ապացուցումը, որը կապ է հաստատում ուղղանկյուն եռանկյան կողմերի միջև. այն է՝ ուղղանկյուն եռանկյան էջերի քառակուսիների գումարը հավասար է ներքնաձիգի քառակուսուն (Պյութագորասի թեորեմ):
Հայ իրականության մեջ Պյութագորասի ուսմունքի մասին տեղեկություններ են պահպանվել Դավիթ Անհաղթի «Սահմանք իմաստության» երկում:
Pitagora_3
Երկրաչափությունն ունի երկու գանձեր.
Պյութագորասի թեորեմը,
Հատվածի բաժանումը մասերի և նրանց հարաբերությունը:
Առաջինը կարելի է համեմատել ոսկու չափի ,
Երկրորդը՝ հիշեցնում է թանկարժեք քար:
/ Ի. Կեպլեր /
Այսօր ճշգրիտ հնարավոր չէ հիմնավորել ոչ ժամանակը, ոչ էլ այն մարդուն, որ հայտնաբերել է ոսկե հատումը: Շատ հետազոտողներ համարում են, որ ոսկե համամասնությունն առաջինը հայտնաբերել է հույն մաթեմատիկոս և փիլիսոփա Պյութագորասը:
Պյութագորասը ծնվել է 570թ. մ. թ. ա. Սամա կղզում: Նա լքում է իր հարազատ կղզին և ուղևորվոմ է ճանապարհորդելու: Նա լինում է Եգիպտոսում, որտեղ գերի է ընկնում և տեղափոխվում Բաբելոն: Այստեղ քրմերը տվեցին նրան հնարավորություն սովորելու թվերի տեսությունը, երշտություն և փիլիսոփայություն: Հասուն տարիքում Պյութագորասը հաստատվեց Կրոտոնում, որտեղ հիմնեց խիստ փակ միություն: Պյութագորասի հետևորդներին է պատկանում մաթեմատիկայի, երաժշտության տեսության, փիլիսոփայության հանճարեղ բացահայտումները, սրանք մինչ օրս չեն կորցրել իրենց նշանակությունը:
Պյութագորասի հետևորդների ուսմունքում, երաժշտությունը, հարմոնիան, թվերը սերտորեն կապված են միմյանց հետ: Մաթեմատիկան հանդիսանում էր նրանց հավատքի հիմքը: Պյութագորասիցիները գտնում էին, որ Դիոնիս Աստվածը թիվը դրել է աշխարհի ստեղծման հիմքում, նա արտացոլում է աշխարհի միասնությունըբնրա սկիզբը,իսկ աշխարհն իրենից ներկայացնում է բազմություն,կազմված հակադրություններից: Այն որ հակադրությունները բերում են միասնության, դա է հենց հարմոնիան: Հարմոնիան Աստվածային է և ամփոփված է թվային հարաբերություններում: Ինչպես նշում է Արիստոտելը, Պյութագորասիցիները տեսնում էին թվերի մեջ հատկությունները և հարաբերությունները բնորոշ հարմոնիկ համակցություններով: Նրանք ամբողջ տիեզերքը համարում էին հարմոնիա և թիվ:
Պյութագորասի անվան հետ դեռ դպրոցական տարիներից կապում ենք, ուղղանկյուն եռանկյան կողմերի քառակուսիների գումարի թեորեմը: Այդ թեորեմը զարմանալի գեղեցիկ թեորեմ է: Ներքնաձիգի քառակուսին հավասար է էջերի քառակուսիների գումարին: Քիչ կան այսպիսի պարզ ու գեղեցիկ բանաձևեր: Կա այսպիսի մի լեգենդ, որ Պյութագորասն այս թեորեմը բացահայտելիս, ինքն իսկ հիացած էր իր բացահայտումից և 100 ցուլ զոհաբերեց Աստվածներին: Կան աղբյուրներ, որ նշվում է մեկ ցուլ է զոհաբերված: Պատմաբանների վկայությամբ Պյութագորասին է պատկանում, բացի հանրահայտ թեորեմից և ոսկե հատումից, երաժշտության տեսության աշխատանքներ, իռացիոնալ թվերի բացահայտումը, Պյութագորասը ստեղծել է Արևային համակարգի մոդելը, որը հիմնված է մոլորակների դասավորվածության և երաժշտության հնչյունների օկտավաների դասավորվածության նմանօրինակության վրա:
Պյութագորասի պնդումը. Ամեն ինչ թիվ է հիմնված է բնության մեջ գոյություն ունեցող պարզ ամբողջ թվերի հետ: Ահա ինչու նա ամենուր փնտրում է օրինաչափություններ ոչ մեծ թվերի մեջ, տալով նրանցից յուրաքանչյուրին հաճախ նաև գերբնական դեր: Պյութագորասը փոքր թվերը համարում էր կատարելիության աղբյուր: Հնարավոր է որ մանրակրկիտ հետազոտելով պարզ երկրաչափական մարմինները նրան բերեցին մաթեմատիկական օրենքների բացահայտումներին: Շատ մաթեմատիկական օրինաչափություններ մեր շրջապատում են, այդ ամենը տեսնում են այն մարդիկ, ովքեր ունեն վերլուծական միտք և տրամաբանական մտածելակերպ:
Մեր ժամանակներում շատ դժվար է պատկերացնել, որ հնարավոր է գիտության զարգացումն առանց փորձարկումների, սակայն հենց այդպիսին էր գիտությունը հին աշխարհում:
Դիտարկենք պարզագույն ուղղանկյուն եռանկյուն, որի էջերը հարաբերում են, ինչպես 1:2: Այս եռանկյան փոքր էջը 1-ն է, իսկ մեծ էջը՝ 2-ը: Պյութագորասի թեորեմից ներքնքձիգը կլինի   : Հին աշխարհում այս եռանկյանը, որի կողմերը հարաբերում են 1:2:  շատ հայտնի եռանկյուն է: Այս եռանկյունն ոչ միայն լավ հայտնի էր Պյութագորասին, այլև նա հանդիսանում էր մի շարք մաթեմատիկական մտահղացումների, հայտնագործությունների զարգացման հիմք: Այս եռանկյան ներքնաձիգի երկարությունը՝    կարող էր տալ իռացիոնալ թվերի բացահայտման սկիզբը, բացի դրանից 5 թիվը Պյութագորցիները համարում էին սուրբ թիվ:
Եռանկյան   a,b,c կողմերի հարաբերությունը a/b=1:2, c/a= /1, c/b= /2, այստեղից հետևում է  (a+c)/b=( )/2= 1,618033… Սա էլ հենց ոսկե համամասնությունն է՝ Փ: Ինչպես տեսանք այս հրաշալի համամասնությունը բառացիորեն գտնվում է մեր կողքին,մեր տեսադաշտում, այն պետք է միայն տեսնել:
Երկրաչափության մեջ գոյություն ունեն ոսկե հատման կառուցման զանազան եղանակներ, ընդ որում հատկանշական է, որ այդ կառուցումների համար բավական է վերցնել ամենապարզ երկրաչափական պատկերները: Այսպիսով հին աշխարհում լավ հայտնի պարզ ուղղանկյուն եռանկյունը 1:2 էջերի հարաբերությամբ, դարձավ ոսկե հատման և իռացիոնալ թվի, Պյութագորասի մեծագույն բացահայտման հիմքը: Իհարկե, իրականում Պյութագորասի ուսումնասիրությունների հաջորդականությունը, որը բերեց նրան մեծագույն մաթեմատիկական բացահայտումների՝ 3:4:5  կողմերով ուղղանկյուն եռանկյան դիտարկումն է, որը հայտնի է դեռ շատ վաղ ժամանակներից և այդ եռանկյունը կոչում էին <<կատարյալ>>, <<սուրբ եգիպտական>>, <<Պյութագորասի եռանկյուն>>:
Արքիմեդի ժամանակակից Իրանի ճարտարապետները, օգտագործում էին այդ եռանկյունը գմբեթներ նախագծելիս: 3:4:5 կողմերի հարաբերությամբ եռանկյունը հին աշխարհում կոչվում էր <<Աստվածային>>, որի համար a2+b2=c2 ,որտեղ a,b, c-ն ամբողջ թվեր են և 52=32+42, 132= 122+52, 252=242+7:
Իրականում այստեղ գործում է Պյութագորասի թեորեմը: Պյութագորասի<<Աստվածային>> եռանկյունից Պյութագորասի թեորեմը տարածվեց մնացած բոլոր ուղղանկյուն  եռանկյունների վրա և բացահայտեց իռացիոնալ թվերը և ոսկե հատումը:
Գիտության պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ ինչ-որ բացահայտում մոռացվել է և նորից բացահայտվել է մեկ ուրիշ գիտնականի կողմից: Մ.թ. ա. տասնմեկերորդ դարում չինացիները ծանոթ էին 52=32+42  այս թեորեմի հետ, նշում է Մատիլա Գիկան/Матила Гика/:
Պլուտարխը նշում է, որ 3:4:5 կողմերով եռանկյան մակերեսը հավասար է 6-ի և այդ եռանկյան մակերեսի խորանարդը հավասար է այդ եռանկյան կողմերի խորանարդների գումարին՝ 63=53+43+33:

Պյութագորսի Աֆորիզմները
Երևի թե բոլորդ ճանանչում եք Պյութագորասին:Պյութագորասը, անտիկ մաթեմատիկոս և փիլիսոփա, առավելապես հայտնի է իր անվամբ կոչված Պյութագորասի թեորեմով։Պյութագորասը և նրա աշակերտները հավատում էին, որ ամենը կապված է մաթեմատիկայի հետ, և կարծում էին որ ամեն ինչ կարող է կանխագուշակվել և չափվել ցիկլերի օգնությամբ։Առաջարկում եմ ձեզ ընթերցել նրա` Պյութագորասի աֆորիզմները:
Ինչքան էլ կարճ լինեն բառերը,միևնույն է նրանք պահանջում են ամենալուրջ մտածողություն:
Լռիր կամ ասա լռությունից ավելի լավ ինչ-որ բան:
Մի քննարկիր ոչինչ երեխաների,կանանց և ժողովրդի հետ:
Մի դատիր անձիդ բարձրության մասին,քո ստվերով`մայրամուտի ժամանակ:
Արթնանալով առավոտյան`հարցրու ինքդ քեզ`ինչ պետք է անեմ:Իսկ երեկոյան`քնելուց առաջ`ինչ արեցի:
Ինչ էլ որ քո մասին մտածեն…Արա այն,ինչ մտածում ես,որ արդարացի է:Եղիր միանման անտարբեր`քննադատության ու գովեստի հանդեպ:
Կատակը`աղի նման,պետք է չափի մեջ օգտագործել:
Կատարիր հանճարեղ գործ`չխոստանալով հանճարեղություն:
Մեծ գիտություն»»Երջանիկ ապրելը»» կայանում է նրանում,որ պետք է ապրել միայն ներկայում:
Ընկերությունը հենց հավասարությունն է:
Եթե կարող ես լինել արծիվ,մի ձգտիր դառնալ առաջինը`ագռավների մեջ:
Երկու մարդկանց մեջ,ովքեր ունեն նույն ուժը,ուժեղ է նա,ով ճիշտ է:

Գտիր քեզ ընկեր:Դու չես կաող լինել երջանիկ միայնակ:Երջանկությունը երկուսի պարգևն է: