среда, 21 марта 2018 г.

Էկոլոգիա

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հոբելյանական հանձնաժողով ստեղծելու մասին:
ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է. «Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստելու և կազմակերպելու նպատակով, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով՝ ո ր ո շ ու մ ե մ.

1. Ստեղծել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հոբելյանական հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Երևանի քաղաքապետի հետ համատեղ ապահովել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների պատշաճ իրականացումը:

3. Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հոբելյանական հանձնաժողովին` սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, հաստատել հոբելյանական տոնակատարություններին նվիրված միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը»:

Բացառիկ գորգ կգործվի Հայաստանում Երևանի հոբելյանի առթիվ։

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, գորգի նախագծի մեկնարկը տրվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի` «Մեգերյան կարպետ» ձեռագործ գորգերի գործարան այցի ժամանակ և նրա անմիջական մասնակցությամբ: 

ковер эребуни-ереван

Քաղաքապետն առանձնակի կարևորել է նաև «Էրեբունի-Երևան 2800» գորգի ստեղծման գաղափարը՝ ընդգծելով, որ նախաձեռնությունն ինքնատիպ նվեր կլինի մայրաքաղաքի հոբելյանին: 

ковер эребуни-ереван

«Երևանն իսկապես մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում Էրեբունի-Երևան 2800-ամյակի տոնակատարություններին: Հոբելյանի առթիվ մայրաքաղաքում տարբեր նախաձեռնություններ կլինեն, որոնցից մեկն էլ «Էրեբունի-Երևան 2800» գորգի ստեղծումն է, որն իր տեղը կգտնի Երևան քաղաքի պատմության թանգարանում»,– ասաց Մարգարյանը։ 

«Էրեբունի–Երևանի» 2800-ամյակը կնշվի 2018 թվականին։

вторник, 20 марта 2018 г.

Կենսաբանություն

ՎԵՐԻՆ ՉԱՐԲԱԽ ԹԱՂԱՄԱՍԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Արդեն երկրորդ անգամ է ընկերներիս հետ փորձում ենք ուսումնասիրել Վերին Չարբախ թաղամասի էկոլոգիական խնդիրները:Այս անգամ կազմակեպեցինք քայլարշավ Արգավանդ-Հրազդան գետի ձախափնյա հատված-Կարմիր բլուրի ուղղությամբ:Նախորդ անգամ այդ հատվածում եղել ենք նոյեմբեր ամսին , այժմ գետի վարարման արդյունքում այն ավելի մաքուր էր երևում, սակայն ջրամբարում պատկերը այլ էր, աղբի տարատեսակ թափոնները ամենուր էին, մարդիկ ապրում են ուղակիորեն աղբի, գարշահոտության մեջ: Վերին Չարբախի բնակիչների համար աղբը միակ էկոլոգիական խնդիր չէ.գաղտնիք չէ, որ օդանավակայանը գտնում է այդ թաղամասի հարևանությամբ , և ամեն անգամ ինքնաթիռների վայրէջքի հետևանքով , ինչպես նաև հաճախակի կազմակերպվող օդային զինավարժությունների ժամանակ առաջացած աղմուկը նույնպես զգալի անհանգստություն է պատճառում բնակիչներին, իսկ , թե ինչ բացասական ազդեցություն է թողնում աղմուկը մարդու նյարդային համակարգի վրա, կարծում եմ , բոլորս գիտենք:Այսօր ընկեր Հասմիկի եղբոր հողամասում ծառերի տնկիներ հանելիս ականատես եղանք նման զինզվարժության , կողք-կողքի կանգնած միմյանց չէինք լսում, նյութում ներկայացված է այդ պահից մի փոքր հատված:Մի խոսքով խնդիրները շատ են, բայց ասում են , որ յուրաքանչյուր ոք ունի այն ինչին ձգտում կամ հարմարվում է, եթե բնակիչը անզոր է աղմուկի պարագայում , աղբի դեպքը այլ է, վերջինս մեր գործունեության արդյունքն է:

քիմիա

Քիմիական ռեակցիաները բազմաթիվ են ու բազմաբնույթ: Մի շարք ընդհանուր հատկությունների համաձայն, քիմիական ռեակցիաները հնարավոր  է դասակարգել, որը բավական դյուրացնում է նրանց ուսումնասիրությունը:
 
Ըստ սկզբնանյութերի և վերջանյութերի թվի ու բաղադրության՝ ռեակցիաները լինում են.
  • միացման
  • քայքայման
  • տեղակալման
  • փոխանակման
Միացման  քիմիական ռեակցիայի ժամանակ երկու կամ ավելի նյութերից ստացվում է մեկ բարդ նյութ:
Միացման ռեակցիայի ելանյութերը կարող են լինել  ինչպես պարզ, այնպես ել  բարդ նյութեր:
 
Օրինակ, երկու բարդ նյութերի՝ կալցիումի օքսիդի և ջրի փոխազդեցությունից ստացվում է մեկ  ավելի բարդ նյութ՝ կալցիումի հիդրօքսիդ:
 
images.jpg
 
get_img.jpg
                       Կալցիումի օքսիդի և ջրի միացման ռեակցիան
 
Երկու պարզ նյութերի՝  ալյումինի և յոդի փոխազդեցությունից առաջանում է մեկ բարդ նյութ՝ ալյումինի յոդիդ:
 
Screenshot_2.png  Screenshot_1.png
 
Screenshot_3.png   Screenshot_4.png
                                Ալյումինի և յոդի միացման ռեակցիան
                                                
 2Al+3J2=2AlJ3
Քայքայման ռեակցիայի ժամանակ մեկ բարդ նյութի քայքայումից ստացվում են երկու կամ ավելի նյութեր:  
Ստացվող նյութերը կարող են լինել և՛բարդ, և՛ պարզ:
 
Օրինակ, մեկ բարդ նյութից՝ պղնձի (II) հիդրոքսիդի քայքայումից առաջանում են երկու բարդ նյութ՝ պղնձի (II) օքսիդ և ջուր:
 
images (2).jpg images (6).jpg
                             Պղնձի (II) հիդրոքսիդի քայքայումը
                                          
Cu(OH)2=CuO+H2O
 
Մեկ բարդ նյութի՝ ջրի քայքայումից առաջանում են երկու պարզ նյութ՝ջրածին և թթվածին:
 
images (4).jpg
                      Ջրի քայքայումը
                  
2H2O=2H2+O2
Տեղակալման է պարզ և բարդ նյութերի միջև ընթացող այն քիմիական ռեակցիան, որի ժամանակ պարզ նյութը կազմող ատոմները տեղակալում են բարդ նյութի բաղադրությունում առկա տարրերից որևէ մեկի ատոմները:
Օրինակ, պարզ նյութ՝ ցինկի և բարդ նյութ աղաթթվի փոխազդեցությունից առաջանում են նոր պարզ նյութ՝ ջրածին և բարդ նյութ՝ ցինկի քլորիդ:
 
images (7).jpg
 
Ցինկի և աղաթթվի փոխազդեցությունը.
             

Zn+2HCl=H2+ZnCl2

Քիմիական կապը, որն առաջանում է երկու ատոմի միջև ընդհանրացված էլեկտրոնային զույգի միջոցով կոչվում է կովալենտային:


Օրինակ

Ջրածնի ատոմները միանում են մեկ ընդհանուր էլեկտրոնային զույգով՝ ըստ հետևյալ ուրվագրի՝

H+HH:H 
Նոր առաջացած էլեկտրոնային զույգը, որն անվանվում է նաև ընդհանրացված, միաժամանակ և հավասարաչափ պատկանում է ջրածնի երկու ատոմին: Ընդհանուր էլեկտրոնային զույգը ձգվում է ջրածնի երկու ատոմների  դրական լիցքավորված միջուկների կողմից, «ցեմենտում» դրանք՝ ապահովելով մոլեկուլի կայունությունը:
Իոնային կապ

Քիմիական կապի առաջացման հիմնական շարժիչ ուժն ատոմի՝ 
8  էլեկտրոն պարունակող արտաքին էներգիական մակարդակ ունենալու ձգտումն է:
Քննարկենք, թե ինչպես կարող է քիմիական կապ առաջանալ էլեկտրաբացասականությամբ միմյանցից կտրուկ տարբերվող ատոմների միջև, օրինակ` նատրիումի (Na) և ֆտորի(F):
 
Նատրիումի  ատոմն իր արտաքին շերտի մեկ էլեկտրոնը տրամադրում է ֆտորի ատոմին և փոխարկվում է ութ էլեկտրոն պարունակող, կայուն, դրական լիցքավորված մասնիկի, այսինքն` ստացվում է նեոն  (Ne) իներտ գազի էլեկտրոնային կառուցվածք. 
 

Na0eNa+
Ֆտորի ատոմն արտաքին էլեկտրոնային շերտում յոթ էլեկտրոն ունի, և կայուն վիճակի համար ֆտորի ատոմին ընդամենը մեկ էլեկտրոն է պակասում, ուստիև ավարտուն արտաքին էներգիական մակարդակ ստանալու համար շատ ավելի հեշտ է այդ ատոմին մեկ էլեկտրոն միացնել: Այդ մեկ էլեկտրոնը նատրիումի ատոմից վերցնելիս ֆտորի ատոմը փոխարկվում է 8էլեկտրոն պարունակող, կայուն արտաքին շերտով, բացասական լիցքավորված մասնիկի այսինքն, ստացվում է նեոն (Ne)իներտ գազի էլեկտրոնային կառուցվածք.
F0+eF
Դրական (Na+)  և բացասական F մասնիկների միջև էլեկտրաստատիկական ձգողության ուժեր են ծագում, և որպես արդյունք՝ առաջանում է նատրիումի ֆտորիդ նյութը: