среда, 13 сентября 2017 г.

Էկոլոգիա

                                 Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը
Երկրի ջրային պաշարների մոտ 97.4 %-ը կազմում են համաշխարհային օվկիանոսի աղի ջրերը, որոնք առանց նախնական մշակման օգտագործման պիտանի չեն: Մնացած 2.6 % ջրի շուրջ երեք քառորդը արտահայտված է սառույցներով: Այսպիսով, քաղցրահամ ջրի պաշարը մոլորակի ջրերի ընդհանուր ծավալի աննշան տոկոսն է կազմում և կարող է ապահովել մոլորակի բնակչության կարիքները, եթե հավասարաչափ բաշխվի: Հայաստանի քաղցրահամ ջրերի պաշարները կազմում են 19.733 մլրդ խմ, որից 17.6 մլրդ խմ տեղումների տեսքով, իսկ 1.2 մլրդ խմ կազմում են ստորգետնյա ջրերը և 0.94 մլրդ խմ ներհոսող ջրերը և, հետևաբար անհրաժեշտ է, որ գիտակցական մոտեցումը և ջրային պաշարների պետական կառավարումը լինի բավարար հարթության վրա: Խմելու ջրի ֆիզիկական հատկությունները կասկած չպետք է հարուցեն մաքրության տեսակետից. պետք է լինի պարզ, անգույն, անհամ, անհոտ և 6-13 աստիճանի պայմաններում:
Խմելու համար գործածվող ջրամատակարարման աղբյուրը պետք է հեռու լինի աղտոտման հավանական վայրերից, իսկ ջրի մեջ լուծված հանքային և օրգանական նյութերը թույլատրելի նորմաներից ավել չեն կարող գերազանցել: Պակաս կարեւորություն չունեն նաև ջրում պարոնակվող քիմիական բաղադրիչները` կալցիումը, մագնեզիումը և յոդը: Դրանք նպաստում են մարդու օրգանիզմի նորմալ կենսագործունեությանը, իսկ որոշ տարրերի ավելցուկը կարող է բացասական ազդեցություն գործել: Օրինակ, մագնեզիումի ավելցուկը հանգեցնում է քնկոտության, իսկ պակասը` սրտամկանի ինֆարկտի :
Ներկա պայմաններում զգալիորեն բարձրացել է ընդերքի քաղցրահամ ջրերի օգտագործումը, որն ավելի է ուժեղացնում մարդկության համար չափազանց կարեւոր այդ ռեսուրսի ընդհանուր դեֆիցիտը: Ըստ «Ուորլդուոտչ» հետազոտական կազմակերպության տվյալների, ամեն տարի մոլորակի ընդերքի ջրավազանը զրկվում է 160 մլրդ խորանարդ մետր քաղցրահամ ջրից: Այդ ծավալը չի լրացվում ջրի շրջանառության ընթացքում, որը տեւում է 2 մլն տարի: Արաբական տարածաշրջանում արդեն ստեղծված է ընդերքի ջրի պաշտպանության միջկառավարական ցանց:
Հայաստանի տարածքում գոյություն ունեցող 70 մլրդ մետր խորանարդ ջուրը օգտագործման ներկա մակարդակով եւ տեխնոլոգիաներով «բավարարում» է ժողովրդի կենցաղի եւ արտադրության բոլոր պահանջները` միաժամանակ ապահովելով գետերի եւ ավազանների ինքնամաքրումն ու էկոլոգիական վիճակը: Եւ եթե այս ջրերը օգտագործվեն խնայողաբար եւ նպատակային կերպով, ապա անհանգստություն չէր առաջանա այդ կենսական ռեսուրսի վերարտադրության նկատմամբ, եւ Հայաստանը այս տեսանկյունից կհամարվեր աշխարհի ամենաբարենպաստ վիճակում գտնվող երկրներից մեկը:
                         Իմ կարծիքը
Ջրային ռեսուրսների պահպանումը յուրաքանչյուր պետության գերակայությունն է, ուստի հարկավոր է ստեղծել և ամրապնդել տեխնիկական հնարավորություններ, կիրառել նոր մեթոդներ ջրի աղտոտման դեմ, վերահսկել այն ջրային ավազանները, որտեղ կարող են թափվել թունավոր նյութեր ու թափոններ:

среда, 6 сентября 2017 г.

Գրականություն

                                    Վիլյամ Սարոյան

Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը (1908թ. օգոստոսի 31 - 1981թ. մայիսի 18) համաշխարհային գրականության ականավոր ներկայացուցիչներից է: Նա պատմվածքի ժանրը հարստացրել է սոցիալ-հոգեբանական նոր թեմատիկայով, մարդու, մարդկային մտածողության, ապրումների և բարոյականության մասին թարմ ասելիքով, պատումի նոր ձևերով:
Վիլյամ Սարոյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում: 4 տարեկանում զրկվել է հորից, որոշ ժամանակ ապրել է որբանոցում: Այնուհետև մայրը որդուն հանել է որբանոցից, կրթության տվել: Ընտանիքի հոգսն ստիպել է պատանուն թողնել դպրոցը և փողոցներում լրագիր վաճառել, ապա դարձել է հեռագրատան ցրիչ: Աշխատանքը, սակայն, նրան չի խանգարել զբաղվել ընթերցանությամբ, ստեղծագործել է, գրել փոքրիկ պատմվածքներ: 

Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում 1933թ. տպագրվել է նրա առաջին պատմվածքը՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ: Սարոյանի պատմվածքների անդրանիկ ժողովածուն՝ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա...»-ն, լույս է տեսել 1934թ. և միանգամից ճանաչում բերել երիտասարդ գրողին: 1939թ. «Կյանքիդ ժամանակը» պիեսի համար Սարոյանն արժանացել է Նյու Յորքի քննադատների և Պուլիցերյան մրցանակի, բայց վերջինից (10 հզ. դոլար) հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ պետությունը չպետք է խառնվի գրականության գործերին:
Իր գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է հարյուրավոր պատմվածքներ, որոնց մի մասը զետեղվել է ավելի քան 10 ժողովածուում («Փոքրիկ երեխաներ», 1937թ., «Ողջույն քեզ, սեր», 1938թ., «Անունս Արամ է», 1940թ., «Սիրելիս», 1944թ., և այլն): Դրանք բնական և ճշմարիտ պատկերների ու կերպարների մի ամբողջ շարք են: Սարոյանն ընթերցողի հետ խոսում է պարզ ու մատչելի լեզվով, իր իսկ բնորոշմամբ՝ «մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է և նույնն է բոլորի համար ողջ աշխարհում»:
Սարոյանի հերոսներից շատերը հայեր են, որոնք ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային սովորույթներով ու բարքերով, հայրենիքի պատմական հիշողությամբ: Հայրենիքի թեման, նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց ինքնատիպ կերպարները հակադրվում են ամերիկյան ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին: Սարոյանի հերոսները, հատկապես`   մանուկների ու պատանիների տպավորիչ կերպարները համաշխարհային գրականություն են մտել որպես հոգու մաքրության և անկեղծության խորհրդանիշներ: 
Սարոյանի վիպակներում և պատմվածքներում մարմնավորված իրականության ու երազանքի հակադրության, անհատի ներքին ազատության ու հոգևոր գեղեցկության, սիրո և բարու հաստատման մոտիվները հետաքրքիր լուծում են ստացել նաև դրամաներում՝ «Իմ սիրտը լեռներում է» (բեմադրվել է 1939թ., հայ բեմում՝ 1961թ., Մոսկվայում՝ 1962թ.), «Կյանքիդ ժամանակը» (բեմադրվել է 1939թ., հայ բեմում՝ 1981թ.), «Հե՛յ, ո՞վ կա այդտեղ» (բեմադրվել է 1942թ., հայկական հեռուստատեսային կինոնկար՝ 1981թ.) ևն:
1942թ. Սարոյանը զորակոչվել է բանակ: Երկրորդ աշխարհամարտը (1939-1945թթ.) և պատերազմն առհասարակ նա ընկալել է որպես մարդկության մեծագույն աղետ: Այդ թեման արտացոլվել է «Մարդկային կատակերգություն» (1942թ., համանուն ֆիլմի սցենարի համար 1944թ. արժանացել է «Օսկար» մրցանակի) վիպակում և «Վեսլի Ջեկսոնի արկածները» (1946թ.) վեպում: 1950-1960-ական թթ. գրողն ապրել է Եվրոպայում, ստեղծել է ինքնակենսագրական բնույթի հոգեբանական վիպակների շարք:
1960թ. նա վերադարձել է ԱՄՆ, գրել է գլխավորապես հուշագրական ժանրի գործեր՝ նվիրված Բեռնարդ Շոուին, Թոմաս Էլիոթին, Ջոն Ստայնբեկին, Եղիշե Չարենցին և ուրիշներին: Ուշագրավ են նաև նրա մտորումները գրականության, արվեստի դերի ու կոչման, սկզբունքների ու խնդիրների վերաբերյալ: Վիլյամ Սարոյանը երազանքներով ու խոհերով, ողջ էությամբ կապված էր Հայաստանին, հայ ժողովրդին: Առաջին անգամ հայրենիքում եղել է 1935թ., այնուհետև՝ 1960, 1976 և 1978 թթ.:
Սարոյանը ՀԽՍՀ «Խաղաղության պահպանման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ ակտիվ գործունեության համար» մրցանակի առաջին դափնեկիրն է: Մահից առաջ կտակել է`   իր աճյունի մի մասը պետք է թաղվի հայրենի հողում: Սարոյանի գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, հայերեն՝ բոլոր ստեղծագործությունները: Սարոյանի անունով Երևանում կոչել են փողոց, դպրոց և համալսարան, կանգնեցվել է հուշարձանը: 2008թ. գրողի ծննդյան 100-ամյակի առթիվ ՀՀ-ում հայտարարվել էր «Սարոյանական տարի»:
Աղբյուր Dasaran.am 
                                                                                  «Աղոթք»
Հարթություն, Աստված և մտքի լռություն, խճճված միջանցքներ և սյուներ, վայրեր, որտեղով մենք անցել ենք, դեմքեր, որ տեսել ենք, և երգող փոքրիկ երեխաներ…
Բայց ամեն ինչից առաջ գաղափարագրեր, նամակներ, սրբություն, քարե պատկերներ, պարզ գիծ, մեր լեզուն, հստակ ուրվագծեր…. տերևներ, երազանքներ, ժպիտներ, թևաթափ ձեռքեր, մարմնի հպում, սեր առ աշխարհ ու տիեզերք. չկա մահվան վախ, կա մի քիչ թախիծ:
Այո՛, Աստված, և լույսը մեր արևն է, իսկ նրա արտացոլումը՝  առավոտյան արշալույսները, ժամանակներում այրված հսկաներ և գունաներկեր. Բախ անունով ոչ մեկը, Սեզան անունով ոչ մեկը և ուրիշներ, որոնց անունները մոռացվել են. մարդկային զանգվածները ներկայանում են միանման անանուն կերպով, մեր տեսքով՝ անծանոթ բազմության վիշտ, մեր կերպը, դառնալ: Քայլող մարդիկ, Ասիա, Եվրոպա, Աֆրիկա, գիտակցության ծովեր և ալիքներ, մյուս կողմում Անտլանտիկան է, արևմուտքում Ամերիկան է ծովային երթով, քմծիծաղ է տալիս գունատ Վիլսոնը, ազատություն Լիտվային, փառք Լեհաստանին և Տեխաս. անուշահոտ սեխեր և աղքատություն:
Շնորհակալ ենք Քեզ, Տե՛ր, և  թվերի՝  հաշվապահական հաշվառման համար. «մեկը» տխրությունն է, «երկուսը»՝  ցավը, «երեքը»՝  խենթությունը, իսկ հազարը, տասը հազարը, դեպ կատարելության ձգտումը՝ լուսավոր տարիներ…Դարվինի մորուքը…Էյնշտեյնի աչքերը…լեհ մեծ դաշնակահարի մատները. եկեք իրերին նայենք թվերի տեսքով. Մելլոնի և Ֆորդի հարստությունը, աղքատություն, թույլ տվեք հիշել անունը՝  Պաունդա կամ ասենք անծանոթ մեկը Այովա նահանգից՝ Կլեյից, ով նստել է մենակության մեջ, հորինում է պատմվածներ Աստծո համար և «Saturdey Evening Post», մտքեր, գաղափարներ, անդեմ վախ, միայնություն, փառքի ակնկալիք և կարճ գրառում. «Դու հեղինակություն ես, որդյա՛կ իմ, դու նշանավոր ես, քո պատմվածքները տպվում են»:

Շնորհակալ եմ Քեզ, Տե՛ր:

понедельник, 4 сентября 2017 г.

Հայոց լեզու

227. Հարկ եղավ-Հարկ է լինում Ասացին-Ասում են 228. Սարի կանաչ լանջից ջուրը գոչգոչալով իջնում էր: Մի հոգնաց մարդ կուշտ խմեց սառը ջուրը, նստեց ծառի տակ և ասաց. - Բարձր ձայնտ ականջ է տանում, չլիներ` լավ չէր: -Ինչ- ինչ¬-ինչ, - զարմացավ հոսող ջուրը: -Տեսար, - քմծիծաղ տվեց և պատասխանեց մարդը, - ձայնդ խանգարեց, խոսք քեզ չհասավ : -Հասավ ու շատ լավ հասավ, ով կրճամիտ, - ասաց ջուրը,- ամեն բան, որ շարժվում է, ձայն պետք է հանի 229. Հարուստ հումք, ազքատ հումք խելքից զուրկ, Հարուստ խելք հարուստ անտառներ, անտառա զուրկ հանածոներից զուրկ , հարուստ հանածոներ հարուստ գետեր, գետա զուրկ կենդանիներով հարուստ, կենդանիներից զուրկ 230. Ինչ առյուծ, այդ վախկոտը իր ստվերիցել է վախենում: Այդ վախկոտն ինքն իր ստվերիցել է վախենում Որսորդն իր հարացանն էր թփի տակ թողել Որսորդը խուսափում էր հարևանին հանդիպելուց, ախր նրա հրացանն էր թփի տակ թողել Պապն իր երկար կյանքի ընթացքում այդպիսի գեղեցկություն չէր տեսել Նա հյուրերին ողջունեց նրա իմացած բոլոր լեզուներով, բայց նրանք կարծես ոչինչ չհասկացան: Ինքը Նա 231. Հակ- հակադարձնել, հակակարծիք, հակահարված Անդր- անդրադարձնել Արտ- Արտագրել Համ- համակարծիք, համադաս, համազգեստ Նախ- նախօրոք Վեր- վերադարձնել, վերագրել, վերադաս Գեր- գերադասել Տար-տարադասել, տարակարծիք 232. Իմ սիրած վայրը Չեխիայի բուսաբանական այգին է: Ես այնտեղ եղել եմ երկու անգամ և այդ երկու անգամնել ինձ շատ է դուր եկել: Այնտեղ կան նաև շատ կենդանիներ, որոնց հետ դու կարող նկարվել և շոյել: Ինձ շատ դուր եկավ այն, որ այնտեղ ամեն երկրից ինչ որ բույս կար: Այգին այնքան մեծ է, որ այն ամբողջը անցնելու համար հարկավոր է 6-ից 7 ժամ: Իմ կարծիքով այնտեղ շատ հետաքրքիր կլինի գնալը ընկերների հետ և ուղղակի զբոսնել: Այնտեղ շատ են լուսանկարիչները և երեխաները: 233. Գրվել,ծեծվել, թրջվել, սպանվել, նկարվել, կեղտոտվել 235. Գոյություն ունեն մեկից երկու մետրի հասնող հսկա որդիներ: Այդ հսկաներից մեկը մատի հաստություն ունեցող Մեգասկոլիդեսը ապրում է իր փորած ստորերկրյա շավիղներում: Նրա օրգազնիզմն այնքան է հարմարվել ստորերկյա կյանքին` հողից հանելիս իսկույն խեղճանում է: 236. Դուք ինչ-որ երերուն տախտակի վրա ամրացրեցիք այդ վանդակը: Ինչու դու քո հոտն արածացրեցիր: Հավերը երկարացրեցին վզները դեպի ներքև, նայեցին դես ու դեն: Նա իր ձիուն մեծացրեց չամչով ու գարիով: Ես հավանաբար ձանձրացրեցի ունկնդիրներին: Մենք անզգուշորեն թռցրեցինք արևկող անող թռչուններին: 238. Անցած տարիները կնճռոտել էին կնոջ դեմքը: Կնոջ դեմքը կնճռոտվել էր անցած տարիներից: Դահլիճը լավ կահավորել էին: Դահլիճը լավ կահավորվեց: Մեր ժողովուրդը մշակութային շատ արժեքներ է ստեղծել: Մշակութային շատ արժեքներ ստեղծվել են մեր ժողովրդի կողմից: 239. Գետը զայրանում է: Կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի: Գետը զայրանում է, երբ կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի: (Երբ) Գետը զայրանում է թե չէ, կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի: (Ինչ է անում) Գետը զայրանում է, որ կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի: 240. Սրտաբուխ ու մտերիմ այդ ձայնը ուշքի բերեց նրան: Այդ ձայնը` սրտաբուխ ու մտերիմ, ուշքի բերեց նրան: Գարնան երեկոյի նման գգվող մի ժպիտ թառել էր դեմքին: Մի ժպիտ թառել էր դեմքին`գարնան երեկոյի նման գգվող: Կոչտուկներով պատած ու հողաբույը ձեռքերը հարգանք էին ներշնչում: Ձեռքերը` կոչտուկներով պատած ու հողաբույը հարգանք էին ներշնչում:

Բաժին 1 հնչյունաբանություն
1.Որ շարքի բոլոր բառերում է գրվում է
4,Ղողերոցք,Հրազդանհէկ,չէի,անէ

2.Որ շարքի բոլոր բառերում է գրվում ե
3,Բազմերանգ,օրըստօրե,հրեշ,դողերոցք

3.Որ շարքի բոլոր բառերում է գրվում օ
4,Ապօրինի,նախօրե,վաղօրոք,հանրօգուտ

4.Որ շարքի բոլոր բառերում է գրվում օ
4,Հանապազօր,առօրյա,անօրինություն,ոսկեզօծ

5.Որ շարքի բոլոր բառերում է գրվում ո
4,հանապազորդեռոտանի,կրծոսկր,լացուկոց